«Լեյքերս»-ի լեգենդար պաշտպան Քոբի Բրայանթը «Բարսելոնա»-ն համեմատել է իր թիմի հետ: Նա նշել է, որ զուգահեռներ կարելի է անցկացնել նաև կատալոնական ակումբի և «Սան Անտոնիո»-ի միջև:
«Կարելի է «Բարսելոնա»-ն համեմատել «Լեյքերս»-ի հետ: Մենք նույնպես հաղթել ենք` կիրառելով հարձակվողական սխեմա` մեր ոճը, որը ներդրել է Ֆիլ Ջեքսոնը:
Կատալոնական ակումբը կարելի է համեմատել նաև «Սան Անտոնիո»-ի հետ: Երկու թիմերն էլ արագ տեղափոխում են գնդակը և ազատ տարածություն գտնում»,- Goal-ը մեջբերում է Բրայանթի խոսքերը:







































