«Հարուստ դիմախաղը» վայրի բնության բրիտանական պարկի կարմիր պանդային դարձրել է համացանցի աստղ՝ հայտնում է USA Today-ը։
Կենդանու մասին, որը բամբուկի տերևներն ուտելիս զվարճալի «դեմքեր» է անում, գրել են մի քանի արևմտյան ԶԼՄ-ներ։ Կարմիր պանդայի լուսանկարները հիթ են դարձել նաև սոցցանցերում։ Դրանք նվաճել են համացանցի օգտատերերի սրտերը։
Համացանցի նոր հերոսն ապրում է վայրի բնության Paradise պարկում։








































