Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 15-ին Իրանում նշել են Կրակի փառատոնը, որի ժամանակ գրանցված տարբեր միջադեպերից զոհվել է առնվազն 3 և վիրավորվել 250 մարդ։
Իրանական օրացուցային տարվա վերջին չորեքշաբթին կոչվում է «Չահար Շենբե Սուրի» (Կրակի փառատոն)։ Այդ օրը հայտնի է որպես տարվա ամենավտանգավոր օրերից մեկը։
Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը իրանցիներն ավանդաբար ցատկում են խարույկի վրայով և տոնակատարությունների ժամանակ գործածում են պայթուցիկներ։ Իրանցիները պատրաստվում են դիմավորել Նովրուզը՝ Մերձավոր Արևելքում Նոր տարին։








































