ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրությունն է ուղարկել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, որն այսօր առավոտյան հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում։
Գրության մեջ նշված է. «Պարոն Զուրաբյան, ՀՀ Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամ նշանակում է Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Ինչպես տեղյակ եք, Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Սասուն Միքայելյանը մտադիր է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել ս/թ ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք ընտրություններում:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ասաց, որ նամակն ստացել է և այսօր կպատասխանի Նիկոլ Փաշինյանի գրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































