Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյան և նրան ընկերակցող ղարաբաղյան պատվիրակությունը մարտի 15-ին այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին։
Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղի և Սփյուռքի գործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ներառյալ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից նախաձեռնված Նոր Կիլիկիա գյուղի վերաշինության ընթացքը։ Նորին Սրբությունը շեշտել է Ղարաբաղի տնտեսական բարելավման և հզորացման նպաստող ծրագրերին Սփյուռքի ավելի գործուն մասնակցության հրամայականը։ Ապա, վարչապետը եղել է Վեհափա ռ Հայրապետի ճաշի հյուրը։
Մարտի 13-ին Արայիկ Հարությունյանը Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում ներկա է գտնվել Ս. և Անմահ Պատարագին և մասնակցել Ուխտի օրվա թափորին։ Եկեղեցական արարողության ավարտին Նորին Սրբությունը ընդունել է ԼՂՀ վարչապետին ու պատուիրակությանը Վեհարանի դահլիճում։







































