Ցանցահենների Anonymous միջազգային խումբը պատերազմ է հայտարարել միլիարդատեր Դոնալդ Թրամփին, որը հավակնում է Հանրապետական կուսակցությունից որպես նախագահի թեկնածու առաջադրման։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Բրիտանական The Independent-ի հաղորդմամբ՝ ակտիվիտսները համապատասխան տեսաուղերձ են հրապարակել համացանցում։
«Մենք պետք է հարձակվենք նրա վեբ-կայքերի վրա, հետազոտենք և իմանաք, թե ինչ է նա թաքցնում հասարակությունից։ Մենք պետք է լիովին կործանենք նրա արշավը և խաթարենք նրա իմիջը»,- մեջբերում է պարբերականը ցանցահենների հայտարարությունը։
Խմբի ցանցահենները նախկինում արդեն կիբեռհարձակումներ իրականացրել են միլիարդատիրոջ կայքերի վրա, ում նրանք մեղադրում են ատելության և ռասիստական տրամադրությունների սաստկացման համար։







































