Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել մայրուղու մի մասի վրա Դեյր Զոր նահանգում: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է տեղացի աղբյուրը:
«Սիրիական բանակը 4 կիլոմետրով առաջ է գնացել տարածքի խորք Վադի աթ-Թիմ շրջանում: Բանակը վերահսկողություն է հաստատել Աթ-Թիմ նավթի հանքավայրը և Մայադին քաղաքը կապող ավտոմայրուղու նկատմամբ՝ Դեյր էզ-Զոր քաղաքի արվարձաններում»,- ասել է աղբյուրը:
«Դաժան մարտերից հետո զոհեր կան ԴԱԻՇ-ի գրոհայինների շրջանում»,- նշել է աղբյուրը:









































