Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Անկարայում ահաբեկչություն իրականացրած երկրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը։ Իրավապահ մարմիններում թերթի աղբյուրները հայտնել են, որ երկրորդ մահապարը Թուրքիայի քաղաքացի է և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամ։
Նրա անունը չի հրապարակվում։ Անկարայի ահաբեկչության հետևանքով զոհվել է 37 և վիրավորվել 125 մարդ։ Անկարայի կենտրոնում պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա։
Թուրքական Sözcu թերթը հրապարակել է մահապարտ ահաբեկչուհու ինքնությունը, որը նրա տվյալներով՝ PKK-ի անդամ Սեհեր Չագլա Դեմիրն է։ Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հաստատել այդ տեղեկատվությունը։ Նախնական տվյալներով՝ զոհվածների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են։







































