Ավստրալական Մելբուռնում տան պատին հայտնվել է Քիմ Քարդաշյանի վերջերս հրապարակած մերկ սելֆիի մոտիվներով մասշտաբային պատկեր: Այդ մասին հայտնում է Mashable-ը:
Աշխատնքի հեղինակը տեղացի գրաֆիտի նկարիչ Մարկ Ուոլսին է, որը հայտնի է lushsux կեղծանունով: Նա պարբերականին հայտնել է, որ մտահղացումն իր գլխում ծնվել է հայտնի լուսանկարը տեսնելուց անմիջապես հետո:
«Հնարավոր է՝ ես նույնքան ուժեղ եմ ուշադրություն փնտրում, որքան հենց Քիմ Քարդաշյանը»,- նշել է փողոցային նկարիչը:
Քիմի մերկ սելֆին քննարկումների մեծ առիթ է դարձել: Հաջակցություն Քիմ Քարդաշյանի՝ շատ հայտնիներ նաև իրենց մերկ լուսանկարն են հրապարակել:









































