Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) արձագանքել է Անկարայում այսօր իրականացված պայթյունին:
«Մենք դատապարտում ենք այսօր երեկոյան Անկարայում իրականացված ռմբային հարձակումը։ Դժբախտաբար, մեր հայրենակիցների, քաղաքացիական անձանց գտնվելու շրջանում իրականացված այդ գազանության հետևանքով կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ։ Մենք ամբողջ ժողովրդի հետ կիսում ենք այդ ցավը, վիրավորներին մաղթում ենք առողջացում։ Եվս մեկ անգամ խստապես դատապարտում ենք հարձակումը»,- ասվում է ԺԴԿ ցավակցության մեջ։









































