Առնվազն 57 մարդ է զոհվել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թայիզ քաղաքի շրջանում կառավարական զորքերի հարձակման հետևանքով: Այդ մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի զինված բախումներին ու ավիահարվածներին զոհ են դարձել 37 ապստամբ հութի, 14 զինվոր և 6 խաղաղ բնակիչ:
Աքսորում գտնվող Թայիզ նահանգի նահանգապետի խոսքերով` կառավարական ուժերին հաջողվել է «նորից բացել գլխավոր ճանապարհները, որոնք հութիներն արգելափակել էին վերջին 9 ամսում», ինչպես նաև վերադարձնել Թայիզի հարավային և արևմտյան մերձակայքերի վերահսկողությունը:









































