Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Katmerciler Ekipman ընկերության եկամուտները, որը մասնագիտացած է ջրցանների արտադրության մեջ, 2015 թվականին աճել են 83 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 310 միլիոն թուրքական լիրայի (մոտ 103 միլիոն դոլար)։
Այդ մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում։ Ընդգծվում է, որ այդ ցուցանիշը առավելագույնն է ընկերության 30-ամյա պատմության ընթացքում։
Ռեկորդային են դարձել նաև Katmerciler Ekipman-ի օպերացիոն շահույթը՝ 45.7 միլիոն լիրա (15.2 միլիոն դոլար) ու նրա մաքուր շահույթը՝ 18.6 միլիոն լիրա (6.2 միլիոն դոլար)։ Այդ ցուցանիշները համապատասխանաբար 153 և 103 տոկոսով գերազանցել են 2014 թվականի մակարդակը։
Katmerciler Ekipman-ը ջրցաններն արտադրում է Իզմիրում գտնվող գործարանում։ Նրա տերը իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ակտիվիստ Իսմայիլ Քաթմերջին է, որը պատգամավոր է ընտրվել այդ կուսակցությունից։









































