7days.ru-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Պամելա Անդերսոնը սկսել է ավելի մեծ ուշադրություն գրավել իր անձի հանդեպ, քան կինոյում կամ հեռուստատեսությունում իր աշխատանքն է։ Նա ակտիվորեն քարոզում է բնության պաշտպանություն ու առողջ կենսակերպ։
Դերասանուհու վերջին գաղափարը դարձել է ամերիկյան բանտերի բանտարկյալներին դարձնել ոչ թե բուսակեր, այլ՝ վեգան, այսինքն՝ այնպիսի մարդկանց, որոնք հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդից։ Անդերսոնն անձամբ վաղուց անցում է կատարել նման դիետայի ու ամենուրեք քարոզում է դա։
Պամելան կարծում է, որ իր գաղափարը լիովին իրագործելի է և համապատասխան նամակ է գրել Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմոյին, որում հիմնավորել է իր առաջարկի գործնական բնույթը։ Իր նամակում 48-ամյա դերասանուհին նշել է, որ Նյու Յորքի 52.000 բանտարկյալների սննդակարգից մսի ու կաթնամթերքի բացառումը նահանգի բյուջեին հնարավորություն կտա տարեկան տնտեսել 2 միլիոն դոլար։
Պամելան նաև ընդգծել է, որ կկրճատվի բանտարկյալների բուժման սպասարկումը, քանի որ նոր դիետային անցում կատարելու դեպքում զգալիորեն կբարելավվի նրանց առողջական վիճակը։ Եվ վերջապես, Անդերսոնը կարծում է, որ նոր դիետան էականորեն կնվազեցնի բանտարկյալների ագրեսիվությունը և կօգնի վերադաստիարակել նրանց։ Որպես բունուս՝ Անդերսոնն առաջարկել է իր անձնական օգնությունը:









































