Բլոգեր TechRax-ը որոշել է փորձել Samsung Galaxy S7 edge-ի ամրությունն ու հերթական կոշտ փորձն իրականացրել՝ բլենդերի օգնությամբ։
Նա սմարթֆոնն իջեցրել է բլենդերի բաժականման տարայի մեջ և միացրել սարքը ողջ հզորությամբ։
Շուտով սմարթֆոնի ապակին ճաքեր է ստացել, որից հետո սմարթֆոնի վերջը եկել է։ Ողջ ներքին պարունակությունը փոշիացել է, իսկ կորպուսային հատվածը վերածվել է մանր կտորների։







































