Անջելինա Ջոլին աշխատանքից հեռացրել է իր երեխաների դայակին: Ըստ աղբյուրների` Էնջին նրան «բռնացրել է» խոհանոցում ամուսնու` Բրեդ Փիթի հետ սիրաբանելիս: Դա բավական էր, որ 3 րոպե անց կինը գործազուրկ դառնար:
Այն մասին, որ երեխաների դայակը Բրեդի հաշվով ծրագրեր ունի, Ջոլին սկսել է կռահել, երբ նա սկսել է մտերմանալ դերասանի հետ:
«Բրեդը միշտ էլ ընկերաբար է վարվել բոլորի հետ, ովքեր աշխատել են իր ընտանիքում, սակայն նույնիսկ նա է սկսել նկատել իրենց երեխաների դայակի կպչունությունը, ով շատ էր աչքի ընկնում իր մտերմությամբ: Անջելինան հասկանում էր, որ իր ամուսնու և դայակի միջև ոչինչ լինել չի կարող, բայց նրան նյարդայնացնում էր աղջկա մեծ ուշադրությունը: Որտեղ որ գնար Բրեդը, դայակը կողքին էր, եթե նույնիսկ նա լողավազան էր գնում, աղջիկը ևս այնտեղ էր: Էնջիի կասկածները պարանոյայի էին վերածվել: Վերջին կաթիլն այն էր, որ նա դայակին և ամուսնուն տեսավ խոհանոցում: Բրեդը լոգասենյակից էր դուրս եկել, միայն սրբիչով, նա իր համար հյութ էր լցնում սառնարանից: Դայակը ևս խոհանոցում էր, նրանք զրուցում էին` միմյանց ժպտալով»,- ասել է աղբյուրը:







































