Chanel-ի շոուն ավանդաբար Փարիզի Նորաձևության շաբաթի ամենավառ շոուներից մեկն է դարձել, գրում է vogue.ua-ը:
Այս անգամ նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը նոր հավաքածուն նվիրել է աշխատանքի կուտյուրային տեխնիկաներին, իսկ ցուցադրության համար հրաժարվել է որևէ լրացուցիչ դեկորացիայից, որպեսզի հյուրերի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած լինի հագուստի վրա:







































