Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանի կողմից թուրքական ընդդիմադիր Zaman թերթի հոգաբարձուները ոչնչացրել են նրա 30-ամյա էլեկտրոնային արխիվը՝ ներառյալ իշխանական բարձր էշելոններում կոռուպցիայի ու Թուրքիայի կառավարության կողմից Սիրիայի ջիհադականներին աջակցելու մասին բազմաթիվ հրապարակումները։ Այդ մասին գործակալությանը հայտնել է Zaman-ի աշխատակիցներից մեկը։ Նրա խոսքերով՝ ոչնչացվել է թերթի էլեկտրոնային արխիվը՝ սկսած 1986 թվականից։
Սրանից առաջ Zaman-ի խմբագիր Սեվգի Աքարչեշմեն հայտարարել էր, որ կառավարության կողմից նշանակված ադմինիստրատորը թերթի կայքից հեռացրել է բոլոր հոդվածները, որոնք համեմատելի է համարել տոտալիտար պետության մասին Ջորջ Օրուելի «1984» վեպի հետ։






































