ԵՄ-ն վերջնական որոշում է ընդունել մինչև սեպտեմբերի 15-ը Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ անհատական պատժամիջոցների երկարացման մասին, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության խաթարման համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աղբյուրին։
Հաղորդվում է, որ նորմատիվային փաստաթուղթը հավանության է արժանացվել ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ՝ առանց քննարկման։
«Փաստաթուղթն ընդունված է»,- ասել է գործակալության զրուցակիցը, ով ցանկացել է անհայտ մնալ։
Նրա փոխանցմամբ՝ որոշումը կհրապարակվի շաբաթ օրը՝ ԵՄ պաշտոնաթերթում։








































