Պարենային և ոչ պարենային ապրանքների սպառողական գները նվազել են: Այս մասին տեղեկացնում է ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Մինչ ԱՎԾ-ն ներկայացնում է գների անկման բավականին խոսուն թվեր, մեր հարցախույզը ցույց տվեց, որ ԱՎԾ-ի ու հասարակ սպառողների արձանագրած պատկերներն էականորեն տարբեր են:
Հարկ է նկատել, որ յուրաքանչյուր գնանկում ենթադրում է սպառողների եկամուտների նվազում: Ուստի վերջին շրջանում տրանսֆերտների կրճատման, գնողունակության անկման ու ապրանքաշրջանառության հետևանքով եկամուտների զգալի նվազումն ու ընդամենը մի քանի տոկոսով պարենային ապրանքների գնանկումը կարելի է դիտարկել ոչ համաչափ:








































