Հայտնի երգիչներ Տիմատիի և Ֆիլիպ Կիրկորովի միջև կոնֆլիկտները դեռ շարունակվում են, հայտնում է newsyou.info-ն: Նախօրյակին Տիմատին Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել կասկածելի սմայլներով GQ ամսագիրը կարդալիս, որը Ֆիլիպին ճանաչել է տարվա մարդ:
Այդ ծաղրանքին Կիրկորովը պատասխանել է ոչ միանշանակ արտահայտությամբ. «Ով չի հասկացել, նա կհասկանա»: Սակայն, երկրպագուներն աջակցում և հանգստացնում են Ֆիլիպին, ոգևորող մեկնաբանություններ անելով:










































