«Ֆեներբահչե»-ում հանդես եկող կիսապաշտպան Նանին հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղացողն է համարում, իսկ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոնալդինյոյին և Ռոնալդոյին լավագույնները ֆուտբոլի պատմության մեջ:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Քրիշտիանու Ռոնալդուն է: Նա ֆանտաստիկ որակներ ունի: Քրիշտիանուն գերազանց մարզավիճակում է և ցուցադրում է լավագույն խաղը Պրիմերայում: Անշուշտ, Ռոնալդուն ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղացողն է:
Եթե խոսենք ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների մասին, ապա կնշեմ Ռոնալդինյոյին և Ռոնալդոյին: Ռոնալդինյոն անկրկնելի է: Նա հավասարը չուներ, երբ կարիերայի գագաթնակետում էր: Ռոնալդոն աչքի էր ընկնում հիանալի տեխնիկայով, գեղեցիկ գոլերով»,- Եվրոպայի լիգայի պաշտոնական կայքը մեջբերում է Նանիի խոսքերը:






































