Ջոն Լենոնի գրած ամենավաղ հայտնի նամակը, ինչպես սպասվում է, կվաճառվի աճուրդում ավելի քան 30 000 ֆունտ ստերլինգով: Այս մասի գրում է The Independent-ը:
11-ամյա Լենոնը Սուրբ ծննդին բացիկ է գրել 1951 թ., որում իր մորաքույր Հարիեթին շնորհակալություն է հայտնել նվերների համար:
Նամակում Ջոնը մորաքրոջը շնորհակալություն է հայտնում ուղարկած գրքի և իր անունով սրբիչի համար, նաև նրան երջանիկ Նոր տարի է մաղթում:








































