Monday, 06 07 2026
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ

Նոր ԸՕ նախագծում հետընթաց կա և շատ վտանգավոր «նորամուծություն». քաղաքագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, ընտրական գործընթացների մասնագետ Համազասպ Դանիելյանը:

– Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն հրապարակվել է և առաջիկայում կներկայացվի ԱԺ հաստատմանը: Նոր նախագծում ի՞նչ վտանգներ և բացեր կան՝ միջազգային օրինակների հետ համեմատությամբ:

– Հարցը շատ լայն է, այս փաստաթուղթը բավականին ծավալուն է, ընդամենը մի քանի օր առաջ է հրապարակվել: Սա այն փաստաթղթերից է, որ պետք է շատ մանրամասն ուսումնասիրել: Իհարկե, որոշ պրակտիկաներ լայն տարածում ունեն աշխարհի շատ երկրներում, որոշները՝ ոչ այնքան:

– Անդրադառնանք էլեկտրոնային քվերակությանը, փաստորեն նախատեսվում է ներդնել կիսափաստաթղթային, կիսաէլեկտրոնային տարբերակ:

– Այստեղ հստակեցման կարիք կա. էլեկտրոնային քվեարկություն ասելով՝ նկատի ունենք էլեկտրոնային սարքավորումների օգտագործմամբ քվեների հաշվարկ իրականացնելը, որը, սակայն, այս նոր նախագծով նախատեսված չէ, այլ լինելու է էլեկտրոնային միջոցների օգտագործում գրանցման գործընթացում, բացառությամբ՝ ինտերնետային քվեարկության, որը նախատեսված է փոքր խումբ կազմող անձանց համար՝ ՀՀ-ից դուրս դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար:

 

Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած լուծում, այդ թվում՝ նաև էլեկտրոնային միջոցների ներգրավումն ընտրական գործընթացում ծառայում է կոնկրետ նպատակի: Օրինակ՝ շատերը խոսում են Էստոնիայի մասին, որտեղ էլեկտրոնային քվեարկություն է ներմուծվել, բայց դա ունի իր նախապատմությունը. դա ներմուծվել է կոնկրետ խնդիր լուծելու համար. այն է՝ ցածր մասնակցությունը՝ հատկապես երիտասարդության: Հետևաբար որոշել են, որ ամբողջ ռիսկերով հանդերձ, մարդկանց հնարավորություն տան իրենց հեռախոսներից ու համակարգիչներից, տանը նստած, քվեարկել. այսինքն՝ մասնակցությունը խրախուսելու համար է ներդրվել:

Մեր պարագայում ո՞րն է խնդիրը: Եթե հետևենք թեկուզ վերջին տասնամյակի ընթացքում թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ՀԿ-ների և թե՛ ընդհանուր առմամբ հասարակության մոտ տարածված կարծիքներին, դա վերաբերում է հիմնականում ընտրողների ցուցակների և իրականության միջև եղած խզմանը: Այսինքն՝ Էլեկտրոնային գրանցում իրականացնելու նպատակը պետք է լիներ կրկնաքվեարկությունների խնդիրը բացառելը, այլ մարդկանց փոխարեն քվեարկելը, սակայն այս խնդիրը, իմ համոզմամբ, մեծամասամբ չի լուծվում: Այս պարագայում մենք ընդամենն ընտրական գործընթացում ավելացնում ենք ևս մեկ շերտ՝ իր ծախսերով և դժվարություններով հանդերձ:

Որոշ թափանցիկություն, վստահելիություն ապահովվում է այն պարագայում, եթե մենք ունենք մեծ թվով քվեարկողներ, որոնք օգտագործելու են կենսաչափական ինդենտիֆիկացիոն փաստաթղթեր, դա ID քարտն է կամ կենսաչափական անձնագիրը, որի պարագայում նախագծով ենթադրվում է, որ այդ մարդու նկարը հայտնվելու է բոլորին տեսանելի կերպով ընտրատեղամասերում, բայց մենք գիտենք, որ այս պահի դրությամբ՝ ընտրողների մեծամասնությունն օգտագործելու է ավանդական անձնագրեր, և այդ պարագայում որևէ նկար չի երևում: Եվ անգամ այս՝ առաջին հայացքից դրական համարվող քայլը կարող է աշխատել միայն այն պարագայում, եթե հասարակությունը, քաղաքական ընդդիմադիր ուժերը, ՀԿ-ները վստահություն ունենան, որ հնարավոր չէ, օրինակ, կեղծ կենսաչափական քարտերի տպագրություն: Նախորդ ընտրություններից հետո մամուլում անդրադարձ է կատարվել, թեպետ փաստացի հիմնավորում չի եղել, բայց հիպոթեզերից մեկն է եղել այն, որ նաև կեղծ փաստաթղթեր են շրջանառվում:

– Ռիսկերից մեկը կարելի է համարել նաև այն, որ փաստորեն գրանցման գործընթացը վերահսկելու է ոչ թե հանձնաժողովի անդամ, այլ ինչպես նշված է՝ մասնագետ:

– Դա շատ կարևոր հանգամանք է: Եթե նախկինում ընտրողը մտնում էր տեղամաս և առնվազն երկու անգամ պետք է ներկայացներ փաստաթուղթը՝  մեկը գրանցվելիս, գրանցամատյանի մոտ, մեկը քվեատուփի մոտ, քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու ժամանակ, և այս երկու պարագայում մարդիկ, ովքեր հավաստիանալու էին անձնագրի հարցում, հանձնաժողովի անդամներ էին, որոնք այդ գործառույթը փոխարինաբար էին իրականացնելու, այսինքն՝ երկու ժամը մեկ փոխվելու էին, հետևաբար տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ այդ գործընթացին ականատես էին լինելու:

Հիմա ընդամենը մեկ հանգրվանում է լինելու իդենտիֆիկացիան, և դա տեղի է ունենալու ոչ թե հանձնաժողովի անդամի, այլ մասնագետի կողմից, որը նստած է լիելու համակարգչի մոտ, ներմուծելու է տվյալները, և գոնե ես չգտա ԸՕ-ում, թե ով է լինելու այդ մասնագետը, նշանակովի՞ անձ: Հիպոթեզն այն է, որ կրկնաքվեարկությունները բացառվում են, որովհետև համակարգն է ճանաչելու: Իհարկե, դիտորդներն ու վստահված անձինք կարող են հետևել նաև մասնագետի աշխատանքին, բայց նորից այստեղ հետընթաց կա:

Կարևոր հետընթաց կա երկու առումով՝ մեկը, որ սահմնափակվում է դիտորդների և վստահված անձանց թիվը, որը շատ վտանգավոր նորամուծություն է, և առավել վտանգավոր և ռիսկային է այն հանգամանքը, որ նախկինում վստահված անձի կամ դիտորդի (որը հետևում էր գրանցամատյանի կամ քվեատուփի մոտ կանգնած) գործունեությանը խոչընդոտել հնարավոր չէր առանց օրենքը խախտելու, հիմա նախատեսվում է, որ հանձնաժողովի նախագահի որոշմամբ՝ վստահված անձը կամ դիտորդը կարող է հեռացվել ընտրատեղամասից: Այսինքն՝ այս մի երաշխիքն էլ է պակասում:

– Նաև կուսակցություններից մեկի նախաձեռնությունը՝ 6000 վստահված անձերով ծածկել հանրապետության ընտրատարածքների ողջ տարածքը, ևս խնդիրների առաջ կարող է կանգնել:

– Այդ նախաձեռնությունը շատ կարևոր է քայլ է: Նախորդ ընտրությունների ժամանակ ապացուցվել է, որ ընդդիմադիր ուժերը բավարար չափով ներկայացուցչություն չեն ունեցել բոլոր տեղամասերում, բայց եթե նախկինում այդ ներկայացուցիչներին հեռացնելու համար պետք էր լինում ուժ կիրառել կամ այլ ոչ ֆորմալ միջոցներ ներգրավել՝ սպառնալիք և այլն, այս պարագայում այդ ամենը կարելի է անել «օրինական» ձևով: Կա նաև այն հանգամանքը, որ եթե 9-րդը գա հասնի տեղամաս, ապա ընդհանրապես չի կարող մուտք գործել արդեն, որովհետև առավելագույնը 8 անձ է սահմանված,  դա շատ-շատ վտանգավոր, ռիսկային դրույթ է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում