Քեմբրիջում ուսումնասիրություն են անցկացրել, որից պարզ է դարձել, որ արյան մեջ խոլեստերինի քանակը կախված է մարդու կրթվածության աստիճանից: Գիտնականները բացահայտել են, որ հատկապես կանանց մոտ է նկատվում խոլեստերինի և ինտելեկտի միջև կապը, իսկ տղամարդկանց դեպքում սպորտով զբաղվելը որոշիչ դեր է խաղում:
Գիտնականները բացատրել են, որ բարձրագույն կրթության և խոլեստերինի միջև կապը առաջանում է կրթված մարդկանց բարձր եկամտի շնորհիվ, ինչպես նաև առողջության հանդեպ ուշադրությունից:
Կրթված մարդիկ շատ լավ են պատկերացնում խոլեստերինի վնասակարության մասին, ինչպես նաև գիտեն ճիշտ սնվելու և դրանից խուսափելու կանոնները:







































