Լոնդոնն ու Նյու Յորքը առաջատար են գերհարուստ բնակիչների ամենաբարձր թվով խոշոր քաղաքների ցանկում: Այս մասին գրում է New York Times-ը` վկայակոչելով Knight Frank հետազոտական ընկերությանը:
Հաշվարկն իրականացվել է ըստ էքստրա դասի բնակելի սեփականության թվի, որից օգտվում են 10 մլն դոլար և ավելի կարողության տեր մարդիկ: Լոնդոնում նման բնակիչների թիվը 34 հազար 230 մարդ է, Նյու Յորքում` 32.5 հազար:
Առաջատարների եռյակը եզրափակել է Հոնկոնգը` 24.4 հազար մուլտիմիլիոնատերերով:
Առաջատարների տասնյակում են հայտնվել Լոս Անջելեսը, Մոնակոն, Մայամին, Դուբայը և Կաննը:










































