Գլոբալ քաղաքականության մեջ «պոպուլիզմի» աճ է նկատվում: Ցանկացած երկրում պոպուլիստական հռետորաբանությամբ քաղաքական շարժումը թափ է հավաքում:
Պոպուլիզմը քաղաքականություն է, որն առաջացնում է ժողովրդի բնական արձագանքը գերիշխող ուժերի կամ քաղաքական հայացքների նկատմամբ և ստեղծում է կոլեկտիվ գիտակցություն: Ըստ էության, դա քաղաքական ռազմավարություն է, որը քաղաքականություն է ներմուծում ժողովրդի զգայական արձագանքները, ձգտումներն ու ակնկալիքները: Այդ ռազմավարությունը հատուկ չէ միայն մեկ քաղաքական գաղափարախոսությանը. լինում է ինչպես ձախ պոպուլիզմ, այնպես էլ աջ, նույնիսկ ֆաշիզմին հատուկ է պոպուլիստական դատողությունը:
Սակայն եթե հավատանք ժողովրդավարությանը, պոպուլիզմը այն հռետորաբանությունը չէ, որը հնարավոր կլինի հեշտությամբ վերացնել կամ զրկել կարևորությունից: Այն, որ դա անհնար է՝ մենք տեսնում ենք շատ երկրների օրինակով, նախևառաջ՝ Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի:
Ամերիկյան քաղաքականության մեջ երկու ծագող աստղ կա՝ Դոնալդ Թրամփը և Բեռնի Սանդերսը. նրանցից մեկը խաղադրույք է դնում աջ պոպուլիզմի վրա, մյուսը՝ ձախ պոպուլիզմի, սակայն երկուսին էլ հաջողվում է քաղաքականության մեջ ներարկել ժողովրդի զգայական արձագանքները:
Իսկ Մեծ Բրիտանիայում ժողովրդի արձագանքը և ձգտումները ուղղորդողը դարձել է ԵՄ-ից դուրս գալուն ուղղված նախաձեռնությունը:
Պոպուլիզմի աճի միտումը փաստում է, որ մեր ժամանակներում այն կուսակցությունները, որոնք չեն բանեցնում այդ հռետորաբանությունը, հաջողություն չեն ունենում:
Այդ տեսակետից մեծ են Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ ԱԶԿ-ի հնարավորությունները շնորհիվ այն բանի, որ ներառել է ժողովրդի արձագանքը քաղաքականության շրջանակներում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ արձագանքը: Սկզբում մեծամասնությունը չէր հաշտվում աշխարհիկի վերաբերյալ այդ կուսակցության ընկալումների հետ: Մարդիկ ուզում էին ավելի շատ կրոնական հավատի հանդեպ հետաքրքրվածություն տեսնել, ինչը իրենք ավելի կարևորում են այս կյանքում: ԱԶԿ-ն բացեց այդ արձագանքները արտահայտելու ճանապարհները և նույնիսկ ելք գտավ դրանք իշխանության բերելու:
Ակնհայտ է, որ ԱԶԿ-ն Թուրքիայում վաղուց է կյանքի կոչել պոպուլիստական քաղաքականությունը, որը գնալով նոր թափ է հավաքում: Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ ԱԶԿ-ն գլոբալ գաղափարական ուղղության ամենակենտրոնական խաղացողն է, և եթե հակառակորդ կուսակցությունները չկարողանան այլընտրանքային հռետորաբանություն մշակել, նրանք դեռ երկար ժամանակ հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չեն ունենա:








































