Ավստրալիայի կառավարությունը խոստացել է իր վերընտրման դեպքում մինչև ընթացիկ տարվա վերջը հանրաքվե անցկացնել միասեռ ամուսնությունների հարցով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսն ասել է, որ եթե երկրի բնակիչները քվեարկեն համապատասխան ուղղման օգտին, այն 2017-ին կարող է օրենք դառնալ:
«Մենք ընտրությունների կգնանք մինչև տարեվերջ հանրաքվե անցկացնելու խոստումով»,- ասել է նա:









































