Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վաղը կմեկնի Սամցխե-Ջավախք։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը։
Կվիրիկաշվիլին տեղում ծանոթանալու է դեպի Սաֆար վանք տանող ճանապարհի վերականգնման աշխատանքներին, որոնք մեկնարկել են այս տարվա փետրվարին։
Այդ աշխատանքների արդյունքում Ախալցխայից դեպի վանք հնարավոր կլինի հասնել ոչ թե 30, այլ՝ 10 րոպեում։ Բացի այդ, Կվիրիկաշվիլին այցելելու է տարածաշրջանի արտադրամասեր, անասնապահական ու թռչնաբուծական ֆերմաներ, որոնք ֆինանսավորվում են «Արտադրի՛ր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում։
Վարչապետը ներկա է գտնվելու է Բորժոմիում Crowne Plaza Borjomi հինգաստղանի հյուրանոցի բացմանը, որի ընդհանուր տարածքը կազմում է 16.100 քառակուսի մետր։ Այն ունի ժամանակակից 101 համար, որոնք նախատեսված են հանգստացողների լայն շրջանակի համար։ Հյուրանոցի կառուցումն արժեցել է 32 միլիոն դոլար։ Crowne Plaza ապրանքանիշով Բորժոմի է մուտք գործել աշխարհի խոշորագույն հյուրանոցային ընկերություններից InterContinental Hotels Group-ը։







































