Այսօր Երևանում բացվել է «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնը: «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի հիմնադիր, «Սիլ գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանի կարծիքով՝ մոլերը քաղաքում շատ քիչ են, մինչդեռ դրանք նույնպես նպաստում են ՓՄՁ բիզնեսի զարգացմանը. «Դա խոշոր ներդրում է, մոտավորապես 350 աշխատատեղ է բացվել»:
«Հասունությունը, տարիքը և անցած դժվար ճանապարհն ինձ հուշում են, որ ես առայժմ չեմ կարող. ես չեմ կարողանում հստակ որոշում կայացնել, պետք է հասկանամ`ինչից պետք է հաճույք ստանամ` շատ արտադրելուց, նոր կառույցներ ստեղծելուց, թե գնալ քաղաքական համակարգում` մաս կազմելով կառավարման համակարգին ու այնտեղ գործելով այն ձևով, ինչպես դու ես պատկերացնում»,- լրագրողների հետ զրույցում տարակուսանք հայտնեց Խ. Սուքիասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































