YouTube կայքում հրապարակվել է տեսանյութ, որի օգնությամբ կարելի է ստուգել տարիքը և լսողությունը, հայտնում է veroyatno.com.ua-ը: Մեթոդի հիմքում ընկած է մինչև որոշակի տարիք որոշ ձայներ տարբերելու մարդու ընդունակությունները: Հոլովակում ձայնը պարունակում է աճող հաճախականությամբ աուդիո:
Ստեղծողները պնդում են, որ տարիքի հետ մարդը դադարում է լսել բարձր հաճախականություններ, ինչի շնորհիվ կարելի է որոշել նրա տարիքը: Ձայնը սկսվում է 8000 հերցից, ապա ավելանում է մինչև 12 000, 15 000, 16 000, 17 000, 18 000 և 19 000: Թեստը հարմար է 20-ից 50 տարեկանների համար:









































