Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվելու է ֆինանսական շուկայի կայունացումը կարգավորող կոմիտե։ Այդ մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Ֆինանսական շուկաների վրա վերահսկողության պալատի ստեղծման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Ռուֆաթ Ասլանլին։
Նրա խոսքով՝ դրա հետ կապված, պլանավորված է ստորագրել հատուկ հուշագիր. «Կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունն ու Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը կստորագրեն հատուկ հուշագիր։ Այդ փաստաթղթի ստորագրման հարցն արդեն իսկ համաձայնեցված է»։
Ասլանլին հավելել է, որ պլանավորված է նոր մարմինն անվանել Ֆինանսական կայունության կոմիտե։









































