Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների հանդիպումը պլանավորված է այս տարվա աշնանը Թբիլիսիում։ Այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։
Նրա խոսքով՝ այդ հանդիպման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ:
«Վրաստանը կարող է հետաքրքիր լինել ռուսական բիզնեսի համար, քանի որ Վրաստանի ու Եվրոպայի միջև գործում է ազատ առևտրի ռեժիմ։ Նախկինում դրան նայում էին որոշակի կասկածանքով, սակայն ներկայումս հայտնի է, որ որևէ մեկի համար որևէ վատ բան չկա դրանում։
Ռուսական բիզնեսի համար էլ վրացական հարթակը կարող է հետաքրքիր լինել եվրոպական շուկա դուրս գալու համար։
Մյուս երկրներն արդեն իսկ սկսել են աշխատել այդ պլանում։ Ռուսական բիզնեսի, ներդրումների համար, ինչպես նաև այլ երկրների համար մեզ մոտ ստեղծված են շատ լավ պայմաններ, ներդրումային կլիման շատ լավն է»,- ասել է նա։
Աբաշիձեն հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպելու է մարտի 15-16-ը Պրահայում։










































