Համացանցում մեծ ժողովրդականություն է վայելում այն տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է առյուծը վախեցել իր արտացոլանքից: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Կենդանիների արքան պատուհանից պատահաբար տեսել է իր արտացոլանքը և այնպես վախեցել, որ վախից նույնիսկ կտրուկ հետ է ցատկել:
Տեսանյութը նկարահանել է սաֆարիի մասնակիցներից մեկը:









































