iPhone 7-ի պաշտոնական շնորհանդեսին ավելի քան մեկուկես տարի է մնացել, սակայն համացանցում արդեն շշուկներ են տարածվում դրա մասին: Մասնավորապես, PhoneArena-ն, հղում անելով ճապոնական աղբյուրներին, հայտնում է, որ 2017թ. iPhone-ը կունենա OLED-դիսփլեյ:
Աղբյուրների տեղեկությամբ՝ Apple ընկերությունը ծրագրում է անցնել օրգանական լուսադիոդներով դիսփլեյի արդեն 2018թ., երբ կթողարկվի iPhone 8-ը: Շատ վերլուծաբաններ էլ կարծում են, որ դա կլինի 2019 թվականից ոչ շուտ:
Հետաքրքիր է նաև տեղեկությունը, որ Apple-ը կարող է պայմանագիր կնքել LG-ի և Samsung-ի հետ OLED-պանելների արտադրության շուրջ:
Այդ նոր տեխնոլոգիան, ԶԼՄ-ների տեղեկությամբ, Apple-ին հնարավորություն կտա մեծացնել սմարթֆոնների ինքնավարությունը, միաժամանակ՝ iPhone-ի կորպուսն ավելի բարակեցնել:









































