Հունաստանում ներգաղթյալները փակել են երկաթուղին Մակեդոնիայի հետ սահմանակից Իդոմենի բնակավայրի մոտ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Հաղորդվում է, որ ներգաղթյալների խումբը փակել է երկաթուղին՝ ի նշան հունա-մակեդոնական սահմանի փակման դեմ բողոքի։ Իդոմենի բնակավայրի փախստականների ընդունման ճամբարը վերջին օրերին գերբեռնված է։










































