ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը, ի պատասխան կուսակիցների քննադատության, ներկայացրել է երկրում առողջապահական համակարգի բարեփոխումների իր ծրագիրը՝ հայտնում է TASS-ը: Փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի օրը նրա պաշտոնական կայքում:
Միլիարդատիրոջ կողմից առաջարկվող ծրագրի առաջին կետում նշվում է ObamaCare-ի չեղարկումը, ապա մեջբերվում մի քանի միջոցառումներ՝ ուղղված բժշկական ապահովագրության շուկայում մրցունակության բարձրացմանը: Մասնավորապես, առաջարկվում է չեղյալ հայտարարել այլ նահանգներում ապահովագրություն վաճառելու ընկերությունների սահմանափակումները, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների համար բացել դեղագործական շուկա:
Բոլոր քաղաքացիների համար պարտադիր բժշկական ապահովագրության փոխարեն Թրամփը հույս ունի հասնել դրա արժեքի նվազեցման, այդ թվում՝ որոշ հարկերի վերացման հաշվին: Առաջարկվում է նաև անապահով քաղաքացիների համար բժշկական ապահովագրման սուբսիդիաների տարբեր ձևեր:







































