ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները պաշտոնապես անվանափոխել են Սան Ֆրանցիսկոյի մերձակայքում գտնվող թունելը` ի պատիվ դերասան Ռոբին Ուիլյամսի, հաղորդում է NBC-ն:
Համապատասխան ցուցատախտակը հայտնվել է թունելի մերձակայքում, որը մինչ այդ կրում էր քաղաքական գործիչ Ուիլյամ Ուալդոյի անունը: N101 մայրուղով անցնող թունելը Սան Ֆրանցիսկոյից տանում է Մարին շրջան, որտեղ ապրել և մահացել է դերասանը:
Նշվում է, որ նշանները փոխելու համար 3 հազար դոլար է ծախսվել:









































