Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիք Կոկոսյան կղզիների և Սուրբծննդյան կղզու շրջանում` Հնդկական օվկիանոսում, որտեղ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է RIA Novosti-ն:
Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոյի հայտարարությունում ասվում է, որ տարածաշրջանում վտանգավոր հուզումներ են սպասվում, ալիքներ և հոսանքների ուժգնացում: Կանխատեսվում է առափնյա գոտու ջրածածկում տեղի ժամանակով 20:15-ից հետո:
Բնակչության տարհանում տեղի չի ունեցել, բայց բնակիչներին խնդրում են լքել կղզու առափնյա շրջանները:









































