Իրավիճակը Սիրիայոյմ բարդ է, սակայն կրակի դադարեցման առաջին օրերը հույս են ներշնչում: Այս մասին Welt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան:
«Հենց այս առանձնահատուկ դեպքում, երբ իրավիճակը շատ բարդ է և հնարավոր չէ խուսափել պատահարներից, քանի որ սիրիական հակամարտությունը չափազանց անթափանց է, մենք դառնում ենք խոստումնալից սկզբի վկաներ»,- ասել է նա:
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ի կեսգիշերին Դամասկոսի ժամանակով:





































