Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ամռանը պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Գերմանացի ֆուտբոլիստը նշել է, որ որևէ մեկի հետ բանակցություններ չի վարել:
«Ես որևէ բանակցություն չեմ վարել «Բարսելոնա»-ի հետ: Դա վերաբերում է նաև այլ ակումբներին: ՉԼ գավաթի խաղարկության եզրափակիչը, անկասկած, իմ վերջին հանդիպումը չի լինի «Բորուսիա»-ի կազմում: Հարկ չեմ համարում հերքել տարբեր մարդկանց կողմից տարածվող լուրերը: Եթե հեռանալու որոշում կայացնեմ, բոլորին կտեղեկացնեմ: Այժմ նման բան չկա»,- Հյումելսին մեջբերում է Kicker-ը:







































