«Քաղաքացիական հասարակություն»- ը ձևավորվեց Մարտի 1-ից հետո. քաղաքական զարթոնքը եղավ հենց դրանից հետո: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը անընդհատ պետք է պահանջատերի դիրքերից խոսի և պետք է քաղաքական համակարգին՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը պարտադրի չմոռանալ, որ կան մեղավորներ, որոնք պետք է պատժվեն:
«Մարտի 1-ը ընդդիմությունը չպետք է դարձնի կռվախնձոր, և ամոթ է շահարկելը: Մենք ունենք այլասերված, քարուքանդ եղած քաղաքական համակարգ, որը ոչնչով չի կարող սպասարկել մեր քաղաքացիների շահերը»,- նշեց Ն. Սամսոնյանը՝ հավելելով, որ քաղաքացիական հասարակությունը պետք է փորձի լրացնել այդ բացը:
Մանրամասները՝ տեսանյութում: