Իրանի իշխանությունները մերժել են վիզա տրամադրել երեք հանրապետական կոնգրեսմենների, որոնք պլանավորել էին որպես դիտորդներ ներկա լինել խորհրդարանական ընտրություններում, հայտնում է Washington Free Beacon պարբերականը:
Պարբերականի տեղեկատվությամբ Թեհրանը մի քանի շաբաթվա ընթացքում անտեսել է օրենսդիրների հունվարի սկզբին ներկայացրած հարցումը: Կոնգրեսմենները նաև պլանավորել էին այցելել երկրի միջուկային օբյեկտները և հանդիպել ամերիկացի բանտարկյալների հետ, որոնք պահվում են Իրանի բանտերում:
Պարբերականը գրում է, որ Թեհրանը մինչև այժմ չի տեղեկացրել մերժման պատճառների մասին:









































