Բրազիլիայում ականատեսներին հաջողվել է տեսանկարահանել իսկական ընտանեկան դրամա: Երրորդ հարկի պատշգամբում վիճել են տղամարդն ու կինը: Ամուսինը բղավոցով դուրս է շպրտել տղամարդու մի վերնաշապիկ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մինչ զույգը հարաբերություններ էր պարզում, հարևան պատուհանից իջել է կիսամերկ մի տղամարդ, որը հավանաբար կնոջ սիրեկանն է եղել: Նա երրորդ հարկից իջնելու համար օգտագործել է միմյանց կապված երկու սավաններ: Խանդոտ ամուսինը նկատել է մրցակցին և նետվել նրան որսալու: Սիրեկանը ցատկել է: Բարեբախտաբար, դեպքի վայր ժամանած հրշեջները նրա տակ փափուկ ներքնակ էին դրել:
Նրան հաջողվել է փախուստի դիմել:









































