Բոլիվիայում ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս երկրի նախագահ Էվո Մորալեսին իր թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրել երրորդ անգամ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներայի խոսքով՝ Մորալեսն ունի իր թեկնածությունն առաջադրելու սահմանադրական իրավունք:
Բոլիվիայի Սահմանադրությունում ասվում է, որ պետության ղեկավարը կարղ է զբաղեցնել այդ պաշտոնը երկու անընդմեջ ժամկետից ոչ ավելի, սակայն Գերագույն դատարանը վճռել է, որ Մորալեսի նախագահության առաջին 4 տարիներին հիմնական օրենքը փոփոխվել է, այդ իսկ պատճառով դրա գործողությունը սկսվում է արդեն երկրորդ ժամկետից:
Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ կպահանջի կասեցնել այդ օրենքը: Նրանց կարծիքով՝ նա օգտագործում է դատարանները իշխանությունը ձեռքում պահելու համար:
Բոլիվիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի:







































