Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի՝ էներգետիկայի հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը մասնակցում է այսօր Բաքվում ընթացող «Հարավային գազային միջանցքի» Խորհրդատվական խորհրդի շրջանակներում նախարարների երկրորդ նիստին։
Շեֆչովիչը Twitter-ի իր միկրոբլոգում ընդգծել է «Հարավային գազային միջանցքի» առանցքային նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար։ Նա նաև ընդգծել է նախորդ տարի ռազմավարական ենթակառուցվածքային նախագծի շուրջ աշխատանքներում գրանցված առաջընթացը։
«Հարավային գազային միջանցքը» ԵՄ-ի համար առաջնահերթ նախագծերից մեկն է և նախատեսում է Կասպյան տարածաշրջանից Վրաստանի ու Թուրքիայի միջոցով Եվրոպա տեղափոխել 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։










































