ԵՄ-ն ձգտում է քաղաքական երկխոսություն սկսել Թեհրանի հետ և վերականգնել փոխշահավետ տնտեսական հարաբերությունները, ինչը դրականորեն կազդի Իրանի հարևան երկրներում իրավիճակի վրա: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես վստահ եմ, որ նոր տեսքով այդպիսի համագործակցությունն օգտակար կլինի ոչ միայն Իրանի քաղաքացիների և ԵՄ-ի համար, այլև դրա դրական արդյունքները կանդրադառնան ամբողջ տարածաշրջանի վրա և առաջին հերթին, իհարկե, Իրանի հարևանների վրա»,- ասել է նա:
Ավելի վաղ Մոգերինին հայտարարել էր, որ մտադիր է այս տարվա գարնանը այցելել Իրան, սակայն այցի ամսաթիվը դեռ որոշված չէ: Նա գործակալությանը հաստատել է, որ մտադիր է Իրան այցելել ԵՄ մյուս հանձնակատարների հետ՝ «քննարկելու տարածաշրջանային համագործակցության և երկկողմ մակարդակով համագործակցության հարցերը»:







































