Զիմբամբվեի նախագահ Ռոբերթ Մուհաբեն 1 մլն դոլար է ծախսել իր 92-րդ տարեդարձը տոնելու համար, հաղորդում է Reuters-ը:
Մուհաբեն կազմակերպել է տոնը` չնայած իր ընդդիմադիրների քննադատությանը, որոնք հայտարարել են, թե նման միջոցառումը վիրավորում է շարքային քաղաքացիներին: Դժգոհությունը կապված է Զիմբամբվեի սպիտակամորթ բնակիչների ֆերմաների վերաբաշխման երկրի ներքին քաղաքականության հետ, ինչի պատճառով երկրում մոտ մեկ տասնամյակ է, ինչ հետընթաց է գրանցվում:
Նշվում է, որ մոտ 800 հազար դոլար հավաքել է Զիմբամբվեի աֆրիկյան ազգային մության Հայրենասիրական ճակատի երիտասարդական թևը:
Արարողության ժամանակ 92 փուչիկ է օդ արձակվել, իսկ նախագահը հսկայական ավերակների տեսքով տորթ է նվեր ստացել, ի պատիվ որի էլ կոչվում է երկիրը:














































