Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի կապակցությամբ տարածել են Հայաստանին դատապարտող հայտարարություններ:
Ադրբեջանական կեղծ թեզերի պաշտպանությամբ հանդես են եկել իշխող «Արդարություն և զարգացում», քեմալական «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների խմբակցությունների ղեկավարները:
Թուրքական մեջլիսում ներկայացված ուժերից միայն ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» խմբակցությունն է զերծ մնացել հայկական կողմի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց կամ գրավոր հայտարարություն տարածելուց՝ գրում է Ermenihaber.am-ը:
Այս փաստին անդրադարձած թուրքական իշխանամետ Yeni Akit թերթը դժգոհություն է հայտնել խմբակցության նման պահվածքի առնչությամբ և այդ կուսակցությանն անվանել «Հայերի սիրահար»:









































