«Ատլետիկ»-ի պաշտպան Էմերիկ Լապորտը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում:
Նշվում է, որ կողմերը նախնական համաձայնության են հասել մի քանի շաբաթ առաջ: «Բարսելոնա»-ն, որը նույնպես հետաքրքրված էր Լապորտի ծառայություններով, տեղեկացված է, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» կտեղափոխվի:
Ընթացիկ մրցաշրջանում Լապորտը 38 հանդիպում է անցկացրել «Ատլետիկ»-ի կազմում, 5 գոլ է խփել և գոլային 2 փոխանցում կատարել: Transfermarkt-ը 25 մլն եվրո է գնահատում նրա տրանսֆերը:







































