Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 1-3-ը կայցելի հարավարևելյան Եվրոպայի երկրներ` ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի նախօրեին միգրացիոն ճգնաժամի լուծման կոնսենսուս ընտրելու համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով խորհրդի հաղորդագրությանը:
«Նախագահ Տուսկը կլինի Վիեննայում, Լյուբլյանայում, Զագրեբում, Սկոպյեում և Աթենքում մարտի մեկից երեքը` եվրոպական կոնսենսուսի ստեղծման շարունակության համար այն մասին, թե ինչպես լուծել միգրացիոն ճգնաժամը, նախապատրաստվել մարտի 7-ին Թուրքիայի հետ գագաթնաժողովին, ինչպես նաև մարտի 17-18-ին պետությունների ղեկավարների գագաթնաժողովին»,- ասվում է հաղորդագրությունում:








































